РА, Ереван, М. Баграмян 1
info@ags.am
+374 77 07-09-55

Предложение о сотрудничестве

Հարգելի գործընկեր,
Լեզուները բիզնեսի, միջազգային համագործակցության և իրավական գործընթացների կարևոր գործիքներից են։ Ճշգրիտ և որակյալ թարգմանությունը հաճախ որոշում է փաստաթղթերի, բանակցությունների և գործարքների հաջողությունը։


«ԷՅ ՋԻ ԷՅՋ»  թարգմանչական ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ, արագ և վստահելի թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն Ձեզ առանց լեզվական խոչընդոտների աշխատել միջազգային գործընկերների և կառույցների հետ։


Մենք համագործակցում ենք ինչպես կորպորատիվ ընկերությունների, այնպես էլ ֆիզիկական անձ հաճախորդների հետ՝ ապահովելով բարձր որակ, արագություն և լիարժեք պատասխանատվություն յուրաքանչյուր նախագծի համար։


Մենք առաջարկում ենք հատուկ պայմաններ երկարաժամկետ համագործակցության դեպքում․
 անհատական կորպորատիվ սակագներ
-     մեծ ծավալի պատվերների համար զեղչային համակարգ
-    արագ արձագանք և առաջնահերթ սպասարկում
-    հաշվարկներ հաշիվ-ապրանքագրով
-    փաստաթղթերի ամբողջական գաղտնիություն


Մեր փորձառու թիմը ապահովում է յուրաքանչյուր փաստաթղթի ճշգրտություն, մասնագիտական տերմինաբանություն և որակի վերահսկում։
Սիրով կքննարկենք համագործակցության հնարավորությունները և պատրաստ ենք տրամադրել անհատական առաջարկ Ձեր պահանջներին համապատասխան։


ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՌՆԱԼ ՁԵՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ։