Համագործակցության առաջարկ
Հարգելի գործընկեր,
Լեզուները բիզնեսի, միջազգային համագործակցության և իրավական գործընթացների կարևոր գործիքներից են։ Ճշգրիտ և որակյալ թարգմանությունը հաճախ որոշում է փաստաթղթերի, բանակցությունների և գործարքների հաջողությունը։
«ԷՅ ՋԻ ԷՅՋ» թարգմանչական ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ, արագ և վստահելի թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն Ձեզ առանց լեզվական խոչընդոտների աշխատել միջազգային գործընկերների և կառույցների հետ։
Մենք համագործակցում ենք ինչպես կորպորատիվ ընկերությունների, այնպես էլ ֆիզիկական անձ հաճախորդների հետ՝ ապահովելով բարձր որակ, արագություն և լիարժեք պատասխանատվություն յուրաքանչյուր նախագծի համար։
Մենք առաջարկում ենք հատուկ պայմաններ երկարաժամկետ համագործակցության դեպքում․
անհատական կորպորատիվ սակագներ
- մեծ ծավալի պատվերների համար զեղչային համակարգ
- արագ արձագանք և առաջնահերթ սպասարկում
- հաշվարկներ հաշիվ-ապրանքագրով
- փաստաթղթերի ամբողջական գաղտնիություն
Մեր փորձառու թիմը ապահովում է յուրաքանչյուր փաստաթղթի ճշգրտություն, մասնագիտական տերմինաբանություն և որակի վերահսկում։
Սիրով կքննարկենք համագործակցության հնարավորությունները և պատրաստ ենք տրամադրել անհատական առաջարկ Ձեր պահանջներին համապատասխան։
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԴԱՌՆԱԼ ՁԵՐ ՎՍՏԱՀԵԼԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԵՎ ԱՊԱՀՈՎԵԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿՀԵՇՏԱՑՆԻ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ։