Աշխատանքի առաջարկ
Մեր ընկերությունը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը և պատվերների ծավալը, հրավիրում է համագործակցության փորձառու թարգմանիչների։
Պահանջները
• Բարձրագույն լեզվաբանական կրթություն
• Թարգմանությունների ոլորտում աշխատանքային փորձ
• Համակարգչային գրագիտության բարձր մակարդակ
• Ինտերնետի հասանելիություն (էլ․ փոստ, Skype և այլն)
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։ Ձեր տվյալները կքննարկվեն, և համապատասխանության դեպքում մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Ի՞նչ ենք առաջարկում
• Համագործակցության հնարավորություն կայուն զարգացող ընկերության հետ
• Հեռավար աշխատանքի հնարավորություն
• Մասնագիտական աճի և երկարաժամկետ համագործակցության հեռանկար
ՄԵՆՔ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ ՁԵԶ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ։